Պաշտոնանկությունների մասին հայտարարելու համար ՊՆ-ում սպասում են Սերժ Սարգսյանի հրամանագրին. ՀԺ
Մամուլում համառ լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում որոշում են կայացրել զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին և Ստեփան Գալստյանին. գրել է «Հայկական ժամանակ»-ը։
«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը, կիմանանք»,-թերթի փոխանցմամբ՝ այս լուրերի իսկության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
«Զաքարյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ Փոխնախարարի պատասխանը հուշում է, որ վերը նշված անձանց պաշտոնանկության մասին հայտարարելու համար ՊՆ-ում ընդամենը սպասում են Սերժ Սարգսյանի հրամանագրին»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները