Հաշմանդամություն ունեցող անձինք՝ հանուն կայուն զարգացման
Աշխարհում ամեն տարի դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը՝ կապված 1992 թ. հոկտեմբերի 14-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած 47/3 բանաձևի հետ: ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ այս օրը նշելը նպատակ ունի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջմղումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև՝ լայն հասարակայնության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա:
2006 թ. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումը դարձավ այս ոլորտում ՄԱԿ-ի բազմամյա աշխատանքի տրամաբանական շարունակությունը: Իսկ մինչև 2030 թ. կայուն զարգացման օրակարգը և մի շարք հիմնական գլոբալ ռազմավարություններ՝ զարգացման ոլորտում, ամրապնդում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետագա առաջխաղացման ուղղությամբ կատարվող աշխատանքի հիմքերը:
2017-ի թեման է՝ «Փոփոխություններ՝ ուղղված բոլորի համար կայուն համայնքների ստեղծմանը»: Մինչև 2030 թ. օրակարգը միտված է մոլորակի բոլոր բնակիչների բարեկեցությանը:
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են իրենց ներդրումն ունենալ այս խնդրի լուծման հարցում՝ ներառյալ տարերային աղետների հետևանքների մեղմացման, հումանիտար գործողությունների և քաղաքաշինության ոլորտները:
Կառավարությունները, հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները, ակադեմիական հաստատություններն ու մասնավոր սեկտորը կարող են համատեղ օգնել կայուն զարգացման ոլորտում նպատակների իրականացմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում