2018թ պետբյուջե` Ադրբեջանն անմտածված ծախսեր է անում
Ադրբեջանի խորհրդարանը նախօրեին լիագումար նիստում ընդունել է 2018 թ. պետական բյուջեի նախագիծը: Բյուջեն կազմվել է մեկ բարել նավթի 45 դոլարի հիման վրա և Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)-ն կանխատեսվում է 1.5 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Բյուջեի նախագծի համաձայն՝ 2018թ. պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 20,127 միլիարդ մանաթ, ծախսերը՝ 21,047 միլիարդ մանաթի մակարդակով։
Նշենք, որ Ադրբեջանի 2017 թ. պետական բյուջեի եկամուտները հաստատվել են 16,766 միլիարդ մանաթ, ծախսերը՝ 17,941 միլիարդ մանաթ։ Kavkazuzel-ի կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի անկախ տնտեսագետները քննադատել են ընդունված պետբյուջեն։
«2018թ բյուջեի պարամետրերը ապացուցում են, երկրի տնտեսություն կախված է նավթային ոլորտից։ Ինչպես նախորդ տարիներին, պետական բյուջեի եկամուտների զգալի մասը գեներացվել է Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (ՀՆԱ) փոխանցումների միջոցով:
2018թ այս աղբյուրը կապահովի պետբյուջեի եկամուտների 45 տոկոսը։ Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության հարկերը, ապա այն կծածկի բյուջեի եկամուտների 1/3-ը։ Այսինքն՝ իշխանությունների կողմից հռչակված՝ ոչ նավթային ոլորտների զարգացման վերաբերյալ բարեփոխումները որակական փոփոխություններ չեն հանգեցրել»,- նշել է Հանրային պալատի տնտեսական հանձնաժողովի նախագահ Գուբադ Իբադօղլուն
Նա նաև խոսել է բյուջեի ծախսերի ոչ թափանցիկ բաշխման մասին. «Պետբյուջեի գրեթե 40 տոկոսը փակ է հասարակության համար»։
«Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման գործադիր քարտուղար, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին նշել է, որ նախագծերի իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունը պետք է հրապարակվի Ֆինանսների նախարարության կայքում, սակայն դա տեղի չի ունենում։
«Հասարակությունը տեղյակ չէ, թե որտեղ են ծախսվում նավթից եկող միլիոնավոր դոլարները»,-նշել է վերջինս։
2018թ բյուջեում նվազագույն ապրուստամիջոցը բարձրացվել է 11 տոկոս՝ աշխատունակ բնակչության համար` 173 մանաթ (102 դոլար), թոշակառուների համար`144 մանաթ (84.78 դոլար) և երեխաների համար` 154 մանաթ:
Ըստ Ջաֆարլիի, նվազագույն ապրուստամիջոցը կազմելիս հաշվի չի առնվել ինֆլյացիայի աճը, որը ընթացիկ տարում կազմել է 14 տոկոս։ Ավելին, վերջինս նշում է , որ կառավարությունը փորձում է բյուջեն լցնել մաքսատուրքերի և ակցիզների ավելացման հաշվին, որը հանգեցնում է գների աճին ու կրկին հարվածում բնակչության գրպանին
Eadaily.com-ում քաղաքական մեկնաբան Անտոն Եվստրատովի անդրադառնալով 2018թ Ադրբեջանի ռազմական բյուջեին ու այն «խղճուկ» բյուջե է անվանել։
«Այսպիսով 2018թ Ադրբեջանը պաշտպանության նաև անվտանգության վրա կծախսի 1.6 մլրդ դոլար։ Սակայն Բաքվի համար խնդիր այն է, որ հիմա այն պետք է արդեն իսկ կնքված պայմանագրերի վերաբերյալ անհրաժեշտ վճարումներ կատարի, և շատ հաճախ վերջինս անմտածված ծախսեր է անում, օրինակ ձեռք է բերում ռումբեր և հրթիռներ՝ ՄԻԳ-29 և ՍՈՒ-25 , որոնք դժվար թե կարող են հաղթահարել Հայաստանի և Արցախի օդային պաշտպանությունը»,-գրել է վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան