Դեկտեմբերի 2-ը ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրն է
Ստրկությունն անցյալի երևույթ չէ։ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով այսօր աշխարհում ստրկության 40 միլիոն զոհ կա։ Ստրկության ժամանակակից ձևերից են մարդկանց առևտուրը, սեռական շահագործումը, անչափահասների աշխատանքային շահագործումը, պարտադրանքով ամուսնությունները, կանանց վաճառքը և երեխաների բռնի հավաքագրումը՝ զինված հակամարտություններում օգտագործելու նպատակով։ Այս մասին գրում է «un.org»-ը։
Հատկանշական է, որ աշխարհում տասը երեխաներից մեկը ստիպված է աշխատել, ինչն ընդհանուր առմամբ կազմում է 150 միլիոն երեխա՝ ներգրավված մանկական ապօրինի աշխատանքում։
Փաստեր և թվեր.
Շուրջ 40,3 միլիոն մարդ ստրկության ժամանակակից ձևերի զոհ է, այդ թվում՝ 24.9 միլիոնը ներգրաված է ստիպողական աշխատանքի, 15.4 միլիոնը՝ պարտադրված ամուսնությունների մեջ։
Աշխարհում 1000 մարդուց 5-ը ժամանակակից ստրկավաճառների զոհն է։Չորս զոհերից մեկը երեխա է։
Ստիպողական աշխատանքի 24.9 միլիոն զոհերից 16 միլիոնը գտնվում են մասնավոր հատվածում, 4.8 միլիոնը սեռական շահագործման զոհ է, իսկ ահա 4 միլիոնը շահագործվում է պետական իշխանությունների կողմից։
Կանայք և աղջիկները կազմում են առևտրային սեքս-ինդուստրիայի 99 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Ստրկության զոհերի 71 տոկոսը կանայք ու աղջիկներն են
- Ժամանակակից ստրկություն. Քլինթոնը կոչ է արել թրաֆիքինգը կոչել ինչպես որ կա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում