Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը Էրդողանի հարազատներին առնչվող օֆշորային փաստաթղթեր է հրապարակել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) մամուլի խոսնակ Բյուլենթ Թեզջանը ԶԼՄ-ներին է հանձնել բանկային անդորագրեր, որոնք հաստատում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատների հասցեին հնչեցված մեղադրանքները:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Թեզջանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ցույց է տվել օրիգինալ բանկային անդորագրեր, որոնք ապացուցում են, որ Էրդողանի մտերիմների և հարազատները ներդրումներ են արել օֆշորային գոտիներում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ԺՀԿ խոսնակը տեղեկացրել է, որ փաստաթղթերը հանձնելու են դատախազությանը:
Ավելի վաղ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքն ու հարազատները օֆշորային գոտում միլիոնավոր դոլարների ներդրում են արել: Էրդողանն էլ պատասխանել էր, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից ու դուրս գալ քաղաքականությունից, եթե ընդդիմության առաջնորդը ապացուցի ասածները:
Հարակից հրապարակումներ`
- Քըլըչդարօղլուն պատրաստ է ապացուցել Էրդողանի մասին հայտարարությունները
- Էրդողանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա