«Թուրքական ավիաուղիներ»–ի՝ դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու շուրջ բանակցություններ չեն վարվում. «Փաստ»
«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել էր, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան:
Թեմայի շուրջ «Փաստ»-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
Հարցին՝ «Թուրքական ավիաուղիներ»–ի հետ այս պահին որևէ բանակցություններ տարվո՞ւմ են, Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը նշել է, որ վարչությունն ընկերության կողմից ոչ մի հայտ չի ստացել:
«Դեռ ոչ մի քննարկում չի եղել այդ երթուղու հետ կապված: Մենք ոչ մի պաշտոնական գրություն, ոչ մի ձևաչափով պաշտոնական ինֆորմացիա իրենցից չենք ստացել: Այս պահին ոչ մի հարց այդ ավիաընկերության հետ չի քննարկվում»,–ասել է խոսնակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները