Հալեպում «Պատերազմը՝ երեխաների աչքերով» ցուցահանդես է բացվել
Հալեպում բացվել է ցուցահանդես՝ «Պատերազմը՝ երեխաների աչքերով» խորագրով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, ցուցահանդեսը կազմակերպել է Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը և քաղաքային ադմինիստրացիան:
Միջոցառման սկզբում մասնակիցներն ու հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Հայաթ անունով աշակերտուհին նշել է, որ նկարել է՝ «ինչպես են տխրում ծնողները, երբ քանդում են նրանց տները»:
Մոհամմադ Սաիդն ասել է. «Մենք պատերազմ չենք ուզում, ուզում ենք խաղաղություն լինի, որ մեր սերունդը դառնա շինարար, գիտնական, բժիշկ»: Մուստաֆա Դեիշը նկարել է իր դպրոցը, որտեղ իրենց օգնած Ռուսաստանի դրոշն է: Հալեպի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Ռանա Յուսեֆի խոսքով՝ երեխաների նկարներից երևում է, որ նրանք մեծերից շատ են երազում խաղաղության մասին, նրանք ցանկանում են ապրել, սովորել, և որ ամբողջ աշխարհում պատերազմ չլինի:
Ռուս զինվորականները, ովքեր այս ցուցահանդեսի անցկացման նախաձեռնողներն էին, երեխաներին նվերներ են տվել՝ ներկեր և նկարչական տետրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան