«Գազպրոմը» 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Թուրքիա գազի արտահանումն ավելացրել է 20.4 տոկոսով
«Գազպրոմը» 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Թուրքիա գազի արտահանումն ավելացրել է 20.4 տոկոսով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
2016 թվականին «Գազպրոմը» դեպի հեռավոր արտերկիր գազամատակարարումը ավելացրել էր 12.5 տոկոսով, ինչը դարձել էր պատմական առավելագույն չափաքանակը։
Նոյեմբերի ավարտին «Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ ընկերությունը 2017 թվականին սպասում է բացարձակ ռեկորդի՝ դեպի հեռավոր արտերկիր արտահանումների մասով։ Խոսքը 192 միլիարդ խորանարդ մետր գազի մասին է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան