Սոբչակը Պետերբուրգում նախընտրական շտաբ է բացել
2018 թվականի ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցեղ լրագրող Քսենիա Սոբչակը նախընտրական շտաբ է բացել իր հայրենի քաղաքում՝ Սանկտ-Պետերբուգում։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այն տեղակայված է Հյուսիսային մայրաքաղաքի հենց կենտրոնում։
«Իմ հարազատ քաղաքում նախընտրական շտաբ բացելն ինձ համար կարևոր իրադարձություն է։ Ես մեծ հույս եմ դնում ձեր աջակցության վրա, դա ինձ շատ պետք կգա։ Ինձ անձամբ վիրավորում է, որ ամենակարևոր խնդիրները լուծվում են առանց ձեր մասնակցության: Երբ Լենինգրադը վերանվանվեց Սանկտ Պետերբուրգ, դա քաղաքացու որոշումն էր ... Ես կցանկանայի վերադարձնել այդ իրավունքը մեր քաղաքում, որպեսզի քաղաքացին ինքը լուծի իր քաղաքի կարևորագույն խնդիրները»,- բացման ժամանակ իր խոսքում ասել Սոբչակը։
Հարակից հրապարակումներ`
- Սոբչակ. Չեմ կարծում՝ Հիլարի Քլինթոնը լավագույն մարդն է, ումից կարելի է խորհուրդներ վերցնել
- Ձիու դիմակով տղամարդը` Քսենիա Սոբչակի ասուլիսին
- Պեսկովը մեկնաբանել է նախագահական ընտրություններում Սոբչակի մասնակցության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան