Մոխրոտիկները. գեղեցկուհիներ, որոնք ամուսնացել են արքայազների հետ
Մեգան Մարքլ, Գրեյս Քելլի, այս անունները քիչ չեն, որոնք ամուսնությունից հետո պատվավոր կոչումներ են ստացել:
2017 թվականի նոյեմբերին պաշտոնապես հայտարարվեց, որ 2018 թվականի մայիսին արքայազն Հարրին և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը կամուսնանան:
Մեգան Մարքլը ծնվել և մեծացել է սովորական ընտանիքում. նրա աֆրոամերիկուհի մայրը յոգայի մարզիչ է, հայրը՝ հեռուստատեսային օպերատոր: 36-ամյա դերասանուհին հայտնի է դարձել «Suits» սերիալում Ռեյչել Զեյնի դերով:
Բայց նա առաջին ամերիկացին չէ, որ դառնում է թագավորական ընտանիքի անդամ:
Forbes-ը ներկայացնում է 10 կանանց, որոնք հայտնվել են թագավորական ընտանիքում:
Ուոլիս Սիմփսոն, Մեծ Բրիտանիայի նախկին թագավոր Էդուարդ 8-րդի կինը
1936 թվականին Անգլիայի թագավոր էդուարդ 8-ը սիրահարվեց Ուոլլիս Սիմփսոնին, որն այդ ժամանակ արդեն երկու անգամ ամուսնացած էր եղել: Բրիտանական կառավարությունը դեմ էր այդ սիրավեպին, սակայն այդ սերն այնքան ուժեղ էր, որ թագավորը սերը գերադասեց գահից: Այսպիսով, նա հրաժարվեց գահից՝ հանուն Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնության, իսկ թագավոր եղավ ընդամենը 326 օր: 1937 թվականին նրանք ամուսնացան, և դարձան Վինձորի դուքս և դքսուհի:
Ռիտա Հեյվորտ
Գեղեցկուհի դերասանուհին ամուսնացել է հինգ անգամ: 1949 թվականին Ռիտան երրորդ անգամ պաշտոնապես ամուսնացել է արքայազն Ալի Խանի հետ: Նրանց ամուսնությունը սակայն կարճ տևեց՝ 4 տարի: Նրանք ունեն մեկ դուստր:
Գրեյս Քելլի
Եւս մեկ կինոաստղ, որը Հոլիվուդը լքեց հանուն արքայազնի: Ամուսնացել է Մոնակոյի Ռենե III արքայազնի հետ, այդպիսով դառնալով Մոնակոյի արքայադուստր։
1954թ-ին Գրեյս Քելլին արժանանում է «Օսկարի»՝ լավագույն կանացի դերակատարման համար. «Գյուղի աղջիկը» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն: 1955թ-ին Գրեյսը գալիս է Կանն, որպեսզի հանդիսատեսին ներկայացնի «Բռնել գողին» ֆիլմը, և դա Քելլիի համար դառնում է ճակատագրական. նրան տեսնում է Մոնակոյի արքայազն Ռենեն: Վերջինս նրա հետ հանդիպելու հնարավորությունը բաց չի թողնում: 1956թ-ին Գրեյսը դառնում է Մոնակոյի արքայադուստրը: Հարսանիքից հետո, նա ավարտում է իր կարիերան կինոյում: Չնայած կարճ ժամանակահատվածին՝ Ամերիկյան կինոակադեմիան Քելլիին ընդգրկել էր ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում: Գրեյս Քելլին մահացել է ավտովթարից, 1982 թ-ի սեպտեմբերի 14-ին:
Լի Ռադզիվիլ և արքայազն Ստանիսլավ Ռադզիվիլ
Նրանք ամուսնացել են 1959 թվականին: Լեհ արքայազնը Լիի երկրորդ ամուսինն էր: Ամուսնալուծվել են 1974 թվականին:
Քենդրա Սփիրս
Մոդել Քենդրա Սփիրսը Prada և Chanel ապրանքանիշերի դեմքն էր: 2013թ-ին ամուսանցել է արքայազն Ռահիմ Ագա Խանի հետ: Քենդրան հայտնի է նաև արքայադուստր Սալվա Ագա Խան անունով, նա հանուն ամուսնու մահմեդականություն է ընդունել: Նրանք ունեն երկու երեխա: