Քաղաքական 09:00 04/12/2017 Հայաստան

Խնդրում ենք՝ լավ հասկացեք, թե ինչ է ասում Կ. Զատուլինը

Քիչ հարցազրույց կգտնենք, որ եզրափակող նախաբան ունենա: Հարցերից, որ վերաբերում են Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ պարզելու թե ինչպես է այն ներկայանում ՌԴ աչքերով, Կոնստանտին Զատուլինը նեղսրտում է՝ ինչու եք հարցնում ինձ: Իսկ ում հարցնենք, որ լինի քաղաքակիրթ ու հստակ, ոչ թե NTV –ի հաղորդման նման խանդաշատ, չարախինդ ու գնահատող, ինչը իհարկե զարմացնում է: Ինչ գործ ունի ռուսական լրատվամիջոցը, որ պիտի որ իր հասարակության շունը, թե հայելին լիներ, արտահայտում կարծիք ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագրի մասին, թե՝ դրանով Հայաստանը դավաճանում է իր ընկերոջը՝ Ռուսաստանին (մեղմ վերապատմած), համեմատություն իր ոխերիմ բարեկամի՝ Ուկրաինայի հետ, Մայդանի հիշեցում, թե շանտաժ...:  

Ընդ որում նկատենք, որ Ռուսաստանը չի պատերազմում Եվրոպայի հետ ու Հայաստանն էլ զենք չի վաճառում Եվրոպային, ինչպես ասենք՝ Ռուսաստանը Ադրբեջանին: Եթե Ադրբեջանին զենք վաճառելը Ռուսաստանը գնահատում է «ընդամենը բիզնես», ապա ինչպես կարող է չտեսնել, որ տնտեսական միության մեջ լինելը «ևս» բիզնես է. Ու միակ զենքը, որ կարող է Եվրոպայից այս համաձայնագրով հասնեն Հայաստան, Zolingen խոհանոցային դանակները թերևս լինեն:

Ու քանի որ պարոն Զատուլինը պատասխանելով հարցերին զգուշացավ, թե՝ հայկական լրատվամիջոցները իր խոսքերը կտրում են ենթատեքստից, մենք դրանք հատուկ ուշադրությամբ ենք գրել և խնդրում ենք՝ դուք էլ լավ հասկացեք, թե ինչ է ասում ՌԴ դումայի ներկայացուցիչը:

Ա. Ոսկանյան


Հարցազրույցը՝ ստորև,  Անուշ Թորոսյանի

Հայաստան-ԵՄ համաձայնագիրն, ըստ փորձագետների, կարող է հնարավորությունների դաշտ բացել ոչ միայն Հայաստանի, այլև՝ գործընկեր երկրների համար: Հակասու՞մ է արդյոք այս համաձայնագիրը ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի շահերին, ի՞նչ կարող է քաղել համաձայնագրից Ռուսաստանը, այս և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինի հետ:

- Հայաստանը նոյեմբերի 24-ին ԵՄ հետ համաձայնագիր ստորագրեց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա այս համագործակցությունը Հայաստանին:

- Հայաստանն ինքը պետք է պատասխանի այդ հարցին: Մենք, ինչպես գիտեք, նման պայմանագիր չենք ստորագրել, չենք էլ պատրաստվում ստորագրել, ավելին՝ մեզ ոչ ոք չի էլ հրավիրում ստորագրելու: Ինչ վերաբերում է Հայաստանին, ես կարծում եմ՝ Դուք այդ հարցը պետք է ուղղեք նրանց, ովքեր ստորագրել են այդ փաստաթուղթը, ովքեր պաշտոնական տեսակետ են արտահայտում, այդ հարցն ինձ ինչու՞ եք ուղղում: Ես Հայաստանի ներկայացուցիչ չեմ: Իմ տեսակետը մի մարդու տեսակետ է, որ ոչ մի կերպ կապ չունի այս ստորագրման հետ:

- Այս համաձայնագիրը որքանո՞վ է հակասում Ռուսաստանի շահերին: Եվ ընդհանրապես, հակասու՞մ է արդյոք:

- Այսպես ասեմ՝ իհարկե, Ռուսաստանում ոչ մի տոնակատարություն չեն կազմակերպում այս ստորագրման առիթով, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի պարտավորություններին՝ Եվրասիական տնտեսական միության հետ պայմանագրերի համաձայն, ապա մենք հուսով ենք, որ այդ պարտավորությունները կպահպանվեն: Հակասու՞մ են արդյոք այդ պարտավորությունները միմյանց, այդ հարցին նախ պետք է պատասխանի ինքը՝ Հայաստանը: Եթե նա կարծում է, որ չեն հակասում, մենք այս առումով ոչ մի առարկություն չունենք, իսկ եթե հակասում է՝ դա արդեն ուրիշ հարց է: Հարց է նաև, թե ինչպես կլրացվի այդ համաձայնագիրը, չէ՞ որ դրանում շատ բան շրջանակային է, այսինքն՝ դեկլարատիվ: Մենք Հայաստանից չենք պահանջում, որ նա խզի իր հարաբերություններն այլ՝ Եվրասիական միության անդամ և ուրիշ երկրների հետ, դա անհնար է: Բայց հասկանում ենք Հայաստանի վիճակը, որ հետաքրքրված է նրանով, որ աշխարհում դաշնակիցներ ունենա, զարգացնի հարաբերությունները ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի հետ և այլն: Իսկ ընդհանրապես, մնացած հարցերում մենք դատելու ենք կոնկրետ առիթներով, հիմա դեռ այդպիսիք չկան:

- Ասում են՝ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Ինչպիսի՞ հնարավորություններ է բացում այս համաձայնագիրը Ռուսաստանի համար:

- Դե իրականում՝ ես չեմ կարծում, որ դա կարելի է այդպես ձևակերպել: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն ինձ համար, ինչ խոսք, հարգանքի արժանի երկիր է, բայց երբ մարդիկ նման բաներ են բարձրաձայնում՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև կամուրջ լինելու մասին, ի՞նչ հիմքով են դա անում: Նրանք պատկերացնու՞մ են գոնե այդ կամուրջի լայնությունը, որը այս դեպքում նետված կլինի Հայաստանով դեպի Արևմուտք: Ակնհայտ է, որ այդ կամուրջի լայնությունը բավարար չի լինի, որովհետև Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են: Ահա և վերջ: Ես կարծում եմ՝ աշխարհում հայկական Սփյուռքը, որպես կանոն, բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանին: Նշեմ՝ որպես կանոն, թեև իհարկե, կարող են լինել բացառություններ: Ի վերջո, չմոռանանք, որ Մայդանում՝ այդ հեղաշրջման ժամանակ, առաջին զոհը հայ էր՝ Լեռնային Ղարաբաղից, Դուք դա լավ գիտեք: Հայերը, ինչպես և բոլոր մարդիկ, տարբեր են, նրանք կարող են լինել տարբեր կողմերում, դա էլ է հասկանալի: Բայց որպես կանոն, հայկական գաղթօջախները՝ երրորդ երկրներում, ես դա լավ գիտեմ, հիմնականում Ռուսաստանի հետ հարաբերություններն են պահպանում, արտահայտում են իրենց նվիրվածությունը, նշում են տոները Ռուսաստանի դեսպանատան հետ, այնպես որ մենք այդ ամենը գնահատում ենք, հասկանում ենք, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը կարող է լինել ինչ-որ կամուրջ, ես կարծում եմ՝ մենք Արևմուտքի հետ նորմալ հարաբերությունների կարիք ունենք, բայց ոչ՝ ամեն գնով: Խնդիրն ամենևին էլ միջնորդների հարցում չէ:

- Հայկական փորձագիտական շրջանակներում կա տեսակետ, որ Ռուսաստանը համաձայնել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, քանի որ «մեկ այլ տեղում այլ բան» է ստացել: Համամի՞տ եք այս մտքի հետ: Եթե այո, ապա ի՞նչ է ստացել Ռուսաստանը՝ դրա դիմաց:

- Ես չեմ լսել որևէ քննարկման մասին Հայաստանի ու Ռուսաստանի միջև՝ Արևելյան գործընկերությանը միանալու հայկական որոշման վերաբերյալ: Ես նման ոչինչ չեմ լսել, այդ պատճառով՝ գուցե եղել են ինչ-ինչ պայմանավորվածություններ, ես դրանց մասին ոչինչ չեմ լսել, ինձ ոչինչ հայտնի չէ, բայց ընդհանրապես՝ պետք է ասել, որ Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է իբրև անկախ երկրի: Եվ եթե Հայաստանի ինչ-ինչ կապեր չեն վնասում ռուս-հայկական հարաբերություններին, չեն վնասում մեր ընդհանուր պարտավորություններին՝ այն միությունների շրջանակում, որոնց մենք անդամակցում ենք՝ ՀԱՊԿ, ԵՏՄ, ապա մենք որևէ վետոյի իրավունք չունենք Հայաստանի՝ այլ երկրների հետ հարաբերությունների զարգացման դեպքում: Նույն կերպ էլ հուսով ենք, որ Հայաստանը որևէ վետոյի իրավունք չունի, երբ խոսքը Ռուսաստանի մասին է: Մենք իհարկե, պետք է հաշվի առնենք համատեքստը և մնացածը, բայց Ռուսաստանը ինչ-որ բան է ստացել, դա մի քիչ նման է գաղտնի արևելյան «բազար»-ի, ոչ թե՝ քաղաքականության, հասկանու՞մ եք, Ռուսաստանը ոչինչ չի ստացել այն բանի դիմաց, որ Հայաստանը ինչ-որ բան ինչ-որ տեղ ստորագրել է: Ես ձեզ պատասխան հարց կտամ, Հայաստանը գուցե ինչ-որ բան ստացել է այն բանի համար, որ Ռուսաստանը վերջին շրջանում ինտենսիվորեն զարգացնում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Նույն կերպ, այդ հարցերի ոգով կարելի է նման հարց տալ: Ես գիտեմ, որ Հայաստանը դրա համար ոչինչ չի ստացել: Ես Հայաստանից ոչ մի դժգոհություն չեմ լսել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի իրավունքի դեմ: Ես նույն կերպ մտածում եմ, որ Ռուսաստանն իրավասու չէ որևէ բան պահանջել Հայաստանի՝ Եվրոպական միության կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման իրավունքի դիմաց: Կրկնում եմ՝ հարցը միայն պայմանագրային պարտավորությունների պահպանման մեջ է, եթե դրանք պահպանվում են, ապա Հայաստանի դեմ ոչինչ, որևէ առարկություն չունենք:

- Արդարացվա՞ծ է արդյոք տեսակետը, որ Մոսկվան կորցնում է իր դերը Հարավային Կովկասում: Կարելի՞ է արդյոք համաձայնագրի ստորագրումն այդ կերպ մեկնաբանել:

- Այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ մի իրավիճակում, երբ Ռուսաստանն այսօր հարևան՝ մերձավորարևելյան տարածաշրջանում ներգրավված է շատ լուրջ գործերի մեջ, նա այսօր հանդիսանում է Աստանյան գործընթացի նախաձեռնողներից մեկը, նա այսօր տարածաշրջանային անվտանգության հարցերն է քննարկում տարածաշրջանային երկու խոշոր խաղացողների՝ Թուրքիայի ու Իրանի հետ, և այդ պահին Հայաստանի հետ ասոցացման, ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը ԵՄ հետ նշանակում է Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ազդեցության կորուստի նշա՞ն է: Ես կարծում եմ՝ այլ երկրներ պիտի անհանգստանան իրենց ազդեցության մասին այս պարագայում՝ այս տարածաշրջանում: Ես կարծում եմ՝ Ռուսաստանը ինչ հարաբերություն որ ունեցել է, նույնն էլ ունի: Այն ամենը, ինչ այս պարագայում վերլուծության կարիք ունի, և անգամ ոչ թե դեկլարացիայի, այլ կիրառելիության տեսակետից, այն է, թե Հայաստանի մի պարտավորությունները որքանով չեն հակասում մյուսին: Եթե նման վերլուծություն արել են, իսկ ես հուսով եմ, որ ստորագրումից առաջ նման վերլուծություն արել են, ապա նախապատվության հարցը ակնհայտ է, պարզ, եթե այդ պարտավորությունները խախտվում են, ապա Հայաստանն ընտրություն է կատարում ոչ Եվրասիական միության օգտին: Եթե դրանք չեն խախտվում, ապա կրկնում եմ, առարկություններ չկան: 

- Վերջին օրերին Ռուսաստանում հնչում են մեղմ ասած ոչ դրական գնահատականներ ու կարծիքներ՝ Հայաստանի մասին: Սա կապվա՞ծ է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ստորագրման հետ:

- Դե գիտեք ինչ, կներեք, Հայաստանում ցանկապատների տակ քի՞չ բան են խոսում: Կամ էլի ինչ-որ տեղ: Ձեր խորհրդարանում խմբակցություններից մեկի պնդմամբ լսումներ են անցկացվում՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Բայց մենք սա որպես Հայաստանի պաշտոնական դիրքորոշում չենք ընդունում: Կարող են ինչ-որ խոսակցություններ լինել նաև թոք-շոուների ժամանակ, երբ գիտեք, երբեմն անգամ մասնակիցները խոսում են անպարկեշտ ձևով, որովհետև, ցավոք, այդպիսին են ցանկացած թոք-շոուի բարքերը: Բայց այդ հիմքով ասել՝ Ռուսաստանում ասում են… Ռուսաստանում տարբեր անկյուններում ինչ ասես ասում են, Ռուսաստանը ինքը ասու՞մ է դա: Երբ խոսում են Ռուսաստանի անունից՝ դա անում են շատ կոնկրետ մարդիկ: Ոչ մի նման բան Ռուսաստանը չի ասել: Իսկ այն, ինչ Ռուսաստանում են ասում… 150 միլիոն մարդ միաժամանակ շատ տարբեր բաներ են ասում տարբեր առիթներով, ինչպես և Հայաստանում, թեպետ այնտեղ ոչ թե 150, այլ 2 միլիոն են: Բարի եղեք, ասեք՝ ոչ թե՝ Ռուսաստանում, այլ՝ Իվանովն այսինչ ալիքով ասել է այսինչ բանը, ու ես կասեմ՝ ինչ եմ մտածում, իսկ այն, որ այդ ալիքը Ռուսաստանում է, դա նորմալ է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}