Տնտեսություն 13:07 04/12/2017 Հայաստան

ՀՅԴ. Ներմուծվող կարագի գնի բարձրացումը նպաստեց, որ տեղական կարագ արտադրողները ևս բարձրացնեն գները

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը «Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները» թեմայով վերլուծություն է իրականացրել ու արդյունքների մասին հայտարարություն տարածել.

«Յուրաքանչյուր տարի մեր հանրության մոտ արդարացի դժգոհություն է ձևավորվում մի շարք սոցիալական նշանակության ապրանքների թանկացման ժամանակ, մասնավորապես՝ կարագի, մսի, շաքարավազի, ձվի և այլն:

Չնայած այն հանգամանքին, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում միջին գնաճային ճնշումը կազմել է 1 տոկոս, այնուամենայնիվ, մեր հասարակությունը չափազանց զգայուն է ցանկացած պարենային ապրանքի թանկացման հարցում, քանի որ տեղական և միջազգային հաշվարկները ցույց են տալիս, որ ազգաբնակչության սպառողական ծախսերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում հենց պարենային ապրանքների ձեռքբերմանը:

ՀՀ քաղաքացիները տարեկան սպառում են մոտ 1.5 կգ կարագ, ինչը մի քանի անգամ քիչ է ՌԴ-ից և ԵՄ երկրներից: Վերջին ամիսների ընթացքում կարագի գնի աստիճանաբար բարձրացումը իր հետ բերեց մեր հասարակության հերթական բողոքը, դժգոհությունը: Այժմ 1 կգ տեղական 72 տոկոսանոց կարագի մեծածախ գինը կազմում է 3700 ՀՀ դրամ, իսկ 82 տոկոսանոց նորզելանդականինը՝ 4000 ՀՀ դրամ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ կարագի գնի բարձրացման վրա ազդել են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք բացատրվում են միզազգային միտումներով և մեր տնտեսության մրցակցային իրավիճակի առանձնահատկություններով:

Եվ այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում կարագի գինը միջազգային շուկայում ավելացել է մոտ 60 տոկոսով, ինչը պայմանավորված է 2016 թվականին ԵՄ-ում և Ավստրալիայում կարագի արտադրության ծավալների կրճատմամբ, համապատասխանաբար՝ 5.5 տոկոս և 18 տոկոս:

Ավստրալիայում կարագի արտադրության ծավալները կրճատվել են 2016 թվականի երաշտի պատճառով, ինչի արդյունքում՝ կտրուկ նվազել է անասնագլխաքանակը և կաթի մեջ յուղայնության ասիտճանը, ինչպես նաև այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում և Ասիայում շեշտակի ավելացել է պանրի և սերուցքի պահանջարկը և մթերված կաթի մեծ մասը ուղղվել է այս ապրանքների արտադրությանը: 2016 թվականի ընթացքում Ավստրալիան արտահանել է շուրջ 40 հազար տոննայի կարագ: 2016 թվականի ընթացքում կարագի արտահանման ծավալները 3 տոկոսով նվազեցրել է նաև այս ոլորտում առաջատար երկրներից՝ Նոր Զելանդիան: ԵՄ-ում կարագի արտադրության ծավալների անկմանը նպաստել է ԵՄ-ի կարագի շուկայի ազատականացումը և կաթ արտադրող տնտեսավարողների սուբսիդավորման և այլ արտոնությունների կրճատումը: Արևմտյան Եվրոպայի երկրներում մեծածախ նորզելանդական կարգի 1 կգ-ի գինն իր առավելագույնին է հասել 2017 թվականի սեպտեմբերին՝ 8.075 ԱՄՆ դոլար, հոկտեմբերին՝ 7.05 ԱՄՆ դոլար, նոյեմբերին՝ 5.969 ԱՄՆ դոլար, նույն միտումն է գրանցվել նաև համաշխարհային շուկայում, այսինքն՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է կտրուկ գնանկում, ինչը, ցավոք, չի դիտվում Հայաստանում:

2017 թվականի վերջին կիսամյակի և 2018 թվականի տնտեսական կանխատեսումների համաձայն՝ ԵՄ-ի և Ավստրալիայի կաթի և կարագի արտադրության ծավալները աստիճանաբար աճում են, ինչը նպաստում է կարագի գնի իջեցմանը: Հայաստանի փոքր շուկայի և համակենտրոնացման բարձր մակարդակի պայմաններում գների իջեցումը տեղի կունենա ավելի ուշ` 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:

Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թվով ներմուծողներ և արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը իրականացնում է միաժամանակ ներմուծում և մանրածախ վաճառք: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Ալեքս Գրիգի» գործունեությունը պետք է ուսումնասիրվի ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, և ոչ անջատ: Հակառակ դեպքում կունենան այն, ինչ ունենք՝ մանրածախս վաճառքում գների սրթաց բարձրացում և գների իջեցման արգելակող էֆեկտ: Սովորաբար, տեղական կարագ արտադրողները իրենց կարագի պաշարները կուտակում են ամռան ամիսներին, երբ կաթի գինը ցածր է, կաթի ծավալները՝ մեծ:

Ներմուծվող կարագի գնի աստիճանաբար ավելացումը նպաստեց, որ տեղական կարագ արտադրողները իրենք ևս բարձրացնեն գները, քանի որ անփոփոխ գների պայմաններում շատ կարճ ժամանակահատվածում կիրացնեին իրենց կուտակած կարագի ամբողջ պաշարը, ինչի արդյունքում հետագայում՝ մի քանի ամիս, կկորցնեին իրենց իրացման շուկան, չէին կարողանա մատակարարումներ իրականացնել հաջորդ նախատոնական ամիսներին: Բացի այդ, բարձր գների պայմաններում նրանք հնարավորություն ունեին քիչ ծավալ արտադրանք վաճառելով ստանալ ավելի բարձր հասույթ:

Այն դեպքում, երբ կարագ արտադրելու համար անհրաժեշտ է իրականացնել կաթի մթերում, եթե ամռանը 1 լիտր կաթը արժեր 130 ՀՀ դրամ, ապա ներակայումս՝ 210-230 ՀՀ դրան, ինչը կարագ արտադրող տնտեսավարողների համար բարձր գին է, իսկ կարճ ժամանակահատվածում կաթի փոշու ներմուծումը՝ չափազանց դժվար, դրանից արտադրված կարագը՝ ցածրորակ: Այս տարի Հայաստանում ևս երաշտային տարի էր, որի հետևանքով անասնապահները չկարողացան բավարար քանակությամբ խոտ ամբարել և ստիպված են խոտ ձեռք բերել բարձր գնով կամ կրճատել խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակը: Անասուների խմբաքանակի կրճատման վրա որոշակի ազդեցություն ունեցավ նաև աննախադեպ արտահանման ծավալների աճը՝ շուրջ 5 անգամ: Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2016թ հունվար-հունիս ամիսներին արտահանվել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավոր»:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}