Ռոսիա 24. Հմուտ զբոսաշրջիկին Հայաստանը կարող է զարմացնել
Ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել հանգստյան օրերը Հայաստանում անցկացնելու գրավչության մասին։
«Հայկական weekend» ռեպորտաժում լրագրող Անտոն Բորիսովը որոշել է հանգստյան օրերն անցկացնել Հայաստանում և պարզել, թե ինչն է գրավում այստեղ զբոսաշրջիկներին:
«Ըստ ՀՀ կառավարության տվյալների՝ 2017թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 2.5 միլիոն մարդ։ Այս ցուցանիշը 21 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։Հայաստանը ճանաչելու համար նախ պետք է այցելել Երևան։ Այն հնագույն քաղաք է, հաջորդ տարի կլրանա նրա 2800 տարին։ Այստեղ տարբեր գրպաններին համապատասխան հյուրանոցներ կան։ Կասկադի «տիտանիկ» աստիճաններից ողջ քաղաքը կարծես ափիդ մեջ լինի»,-նշել է լրագրողը։
Ռեպորտաժի հեղինակը, որպես պարտադիր այցելության վայր Հայաստանում, նշում է Էջմիածինը։ Վերջինս պատմել է Սուրբ Գեղարդի մասին՝ նիզակի այն ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին` խաչի վրա: Նա նաև այցելել է Գառնի, Սևան, Ծաղկաձոր։
Անտոն Բորիսովը նշել է, որ Հայաստան կատարելիք այցի ժամանակ շատ զբոսաշրջիկների է հանդիպել, հիմնականում Ռուսաստանից, բացի ռուս զբոսաշրջիկիներից, ՀՀ այցելում են նաև ֆիլիպինցիներ, ճապոնացիներ, հնդիկներ։
«Հմուտ զբոսաշրջիկին անհրաժեշտ են բացահայտումներ ու Հայաստանը կարող է զարմացնել։ Հայաստանը դեռ նոր է սկսել բացահայտել իր հնարավորությունները զբոսաշրջիկների համար»,-հավելել է վերջինս։
Հարակից հրապարակումներ`
- Россия 24-ի անդրադարձը. «Ինչո՞ւ եք մեզանից թաքցրել հայկական գինին»
- «Ուզում ես երջանկությունից լացել». Ռուս զբոսաշրջիկն այցելել է Տաթև ու Գանձասար
- Հայաստանը ռուսների հանգստի ամենաէժան ուղղություններից մեկն է ճանաչվել
- Ինչու պետք է ռուս զբոսաշրջիկներն անհապաղ գնան Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան