Հետիոտնային անցո՞ւմ, թե՞ մեքենաների կայանատեղի
Երևանում մեքենաների թվի ավելացման հետևանքով քաղաքը դժվարամատչելի է դարձել հետիոտն, հեծանվորդ, հաշմանդամության սայլակով տեղաշարժվող քաղաքացիների համար:
Երևանի բնակիչ Արտակ Գաբոյանը հեծանվորդ է: Նա ամիսը մի քանի անգամ զանգահարում է ՃՈ թեժ գիծ՝ դժգոհելով, որ Չարենցի 1 հասցեում գտնվող հետիոտնային անցման վրա մշտապես մեքենաներ են կայանած: Դրա հետևանքով քաղաքացիները չեն կարողանում փողոցը հատել սահմանված վայրով, բացի այդ տեսադաշտը փակ է:
Նա ավելի վաղ ՃՈ-ին առաջարկել է խնդիրը լուծելու համար հետիոտնի մոտ տեսախցիկ տեղադրել: Պատասխանել են՝ նպատակահարմար չէ:
Թեժ գծի զանգերին պատասխանող ՃՈ ներկայացուցիչներն ամեն զանգից հետո խոստանում են մեքենաները հեռացնել հետիոտնային անցումի վրայից, բայց մի քանի ժամ շարունակ մեքենաները մնում են նույն տեղում:
ՃՈ ներկայացուցիչը մի պարագայում արդարանում է, որ դրսից հյուր ունեն, ուղեկցումով են զբաղված, մեկ այլ դեպքում՝ կարգախումբը եկել է, վարորդին փնտրել ու չի գտել, մի դեպքում էլ վարկած է առաջ քաշում, կարող է հանել է, էլի եկել կանգնել է:
Այս վիճակը միայն այդ մեկ հասցեում չէ, գրեթե ողջ քաղաքում նույն պատկերն է, Ամանորին ընդառաջ վիճակն էլ ավելի կվատանա:
Հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիներն էլ նույն գլխացավանքի մեջ են ընկնում կանգառներում սպասելիս: Կանգառում կայանած մեքենաների պատճառով նրանք ստիպված են կանգնել փողոցի գրեթե մեջտեղում: Կանգառասրահից տրանսպորտին հասնելու համար պետք է շատ նիհար ու ճկուն լինել, պոչ պոչի կանգնած մեքենաների մեջտեղով անցնել կարողանալ: Իսկ հասարակական տրանսպորտն էլ ստիպված է կանգնել կամ երկրորդ գծում կամ էլ էլի հետիոտնային անցումի վրա:
Քաղաքացին խմբագրությանն է տրամադրել տարվա ընթացքում օրվա տարբեր ժամերին արված լուսանկարներ:
Սա այն պարագայում, երբ հետիոտնի անցումից մոտ 50 մ այն կողմ ՃՈ մեքենան հերթապահություն է իրականացնում:
Հարակից հրապարակումներ`
- ՃՈ հորդորը. Արհեստական խոչընդոտներ չստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար
- Արտակ Գաբոյան. Հետիոտնի անցումին կայանած մեքենաները անհնար են դարձնում հեծանվորդի տեղաշարժը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան