Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226.8 հազար տոննա հաց` 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.4 տոկոսով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232.4 տոննա հաց:
Ըստ պաշտոնական վիճակագրության` նշված ժամանակահատվածում 3.1%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 135.2 հազար տոննա:
Միաժամանակ այս տարվա 10 ամիսներին 16.9 տոկոսով ավելացել է հրուշակեղենի արտադրության ծավալ` կազմելով 14 629.7 տոննա, 39.4%-ով` ձավարեղենի արտադրությունը (899.2):
Վիճակագրության համաձայն` հունվար-հոկտեմբերին 1.7%-ով ավելացել է նաև մակարոնեղենի արտադրությունը. մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 708.3 տոննա մակարոնեղեն, իսկ 2016թ-ի հունվար-հոկտեմբերին` 2 662.1 տոննա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան