Գերմանիան կվճարի միգրանտներին՝ հայրենիք վերադառնալու դիմաց
Գերմանիայի կառավարությունը ցանկանում է վճարել իր երկրում գտնվող այն ներգաղթյալներին, որոնք կհամաձայնվեն կամավոր վերադառնալ հայրենիք: Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:
Ներկա դրությամբ իշխանություններն արդեն վճարում են շուրջ 1200 եվրո 12 տարեկանից բարձր բոլոր փախստականներին, որոնք կամովին հրաժարվում են հետագայում Գերմանիայից ապաստան խնդրելու դիմումից: 600 եվրո էլ վճարվում է 12 տարեկանից ցածր երեխաների համար:
«Եթե մինչև փետրվարի ավարտը կամավոր վերադառնաք հայրենիք, ապա բացի հիմնական օգնությունից կարող եք նաև ֆինանսական օգնություն ստանալ ձեր երկրում առաջին 12 ամիսների ընթացքում՝ բնակարանային ապահովման համար»,-հայտնել է ՆԳՆ ղեկավար Տոմաս դե Մեզյերը:
Ներկայում Գերմանիայում 115 հազար միգրանտ կա: Այս տարվա ընթացքում մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կամավոր հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել 8639 միգրանտ։
Հարակից հրապարակումներ`
- Brexit-ի հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայում միգրանտները պակասել են
- Փախստականները գերմանուհու են բռնաբարել
- Ֆրանսիան կվերաբացի միգրանտներին ընդունող Կալեի կենտրոնը
- Գերմանիան արտաքսել է աֆղանցի ներգաղթյալների առաջին խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում