London Chess Classic. Կրկին ոչ-ոքիներ
Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրը կրկին խաղաղ է ստացվել:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ ինչպես մեկնարկային տուրում, բոլոր հինգ պարտիաները՝ Ֆաբիանո Կարուանա – Լևոն Արոնյան, Ուեսլի Սո – Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Հիկարու Նակամուրա, Վիշվանաթան Անանդ – Մայքլ Ադամս, Սերգեյ Կարյակին – Մագնուս Կարլսեն, ավարտվել են ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո. 1-10. Նեպոմնյաշչի, Կարուանա, Արոնյան, Կարյակին, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 1-ական միավոր:
Այսօր երրորդ տուրում միմյանց հետ կխաղան Արոնյան – Կարյակին, Նեպոմնյաշչի – Կարուանա, Կարլսեն – Անանդ, Ադամս – Վաշյե-Լագրավ, Նակամուրա – Սո:
Հարակից հրապարակումներ`
- London Chess Classic. Առաջին տուրը խաղաղ ավարտվեց
- Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին
- «London Chess Classic» և «FIDE Open»․ Արոնյանի, Մելքումյանի, Հովհաննիսյանի և Միրզոյանի հաղթական մեկնարկը