Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը
«Սա շատ կարևոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում ևս կազմակերպության աշխատանքները առաջընթաց կգրանցեն»,- այս մասին նշել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանը 2018 թվականին ստանձնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը:
Կողմերը քննարկել են կազմակերպչական մի շարք հարցեր, ներկայացվեցին առաջիկա
ծրագրերը, կարևորվեցին տրանսպորտային ոլորտի նախագծերը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև հաջորդ տարի Լայպցիգում կայանալիք Տրանսպորտային ֆորումի մասնակցությանն առնչվող հարցերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանում կազմակերպել ՏՏ համաժողով:
Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության մեջ ընդգրկված են Սևծովյան տարածաշրջանի 11 պետություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը