Սեյրան Նիկողոսյան. Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու շանսեր ունենք
Դեկտեմբերի 1-3-ը Երեւանում անցկացվել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի լավագույն հրաձիգ է ճանաչվել վազող թիրախ մրցաձևի հաղթող Հովհաննես Մարգարյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ամփոփել է հրաձիգների մրցելույթները.
«Ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության արդյունքները բավարար եմ համարում, թեեւ ունեինք մարզիկներ, որոնք կարող էին ավելի հաջող հանդես գալ: Մրցաշարից հետո ձեւավորեցինք Հայաստանի տարիքային հավաքականները:
Հունվարին կմասնակցենք Մյունխենի միջազգային մրցաշարին: Ընդհանուր առմամբ թիմի անդամները պատրաստ են, չնայած դեռ բավականին ժամանակ ունենք: Հրաչ Բաբայանի արդյունքը կայունացել է, աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում:
Փետրվարին մեծահասակները, երիտասարդներն ու պատանիները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում: Այդտեղ պատանիները կփորձեն 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել: Կարծում եմ՝ մեր շանսերն իրատեսական են»,- ասել է Սեյրան Նիկողսյանը:
Պատանեկան օլիմպիական ուղեգրերի համար Հայաստանի հավաքականի կազմում կպայքարեն Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը և Ալլա Պողոսյանը (երեքն էլ՝ հրացան):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում