Մեկնարկեց 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար բյուջեով «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամը այսօր հայտարարեցին «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի մեկնարկի մասին։ Եռամյա ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար։
Ծրագիրը պետք է աջակցի տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխոտողի հաստիքի ներդրմանը, ինչպես նաև սերտորեն կաշխատի համայնքներում՝ աջակցելով սոցիալական խնդիրների հայտնաբերման, կանխման և հասցեագրման կարողությունների զարգացման գործում՝ այդպիսով խթանելով Հայաստանում համայնքային սոցիալական ծառայությունների կայացումը։
«Սոցիալական ծառայությունների հիմնական մասը ապակենտրոնացման արդյունքում պետք է փոխանցենք համայնքներին։ Սա մեր ռազմավարության առաջնային խնդիրներից մեկն է։ Մեր անցումային գործընթացում, որտեղ ֆիքսել են, թե ինչպիսի գործառույթներ պետ քէ առաջիկայում փոխանցենք համայնքներին, առաջիններից մեկը սոցիալական ծառայողի ներկայությունն է համայնքներում։ Մեր համայնքնային ինֆորմացոին կենտրոններն աստիճանաբար միաձուլելու ենք սոցիալական աջակցության գլոբաբալ կենտորնների հետ և 2019 թվականին այն ամբողջական փոխանցելու ենք համայնքներին»,- նշեց միջացառմանը ներկա Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանի խոսքով՝ այս ծրագիրը թույլ կտա սոցիալական ծառայություններն էլ ավելի մոտեցնել համայնքին. «Ծառայությունները կդառնան առավել հասանելի, իսկ տարբեր մակարդակներում առկա սոցիալական ծառայությունների համագործակցության բարելավումը միմիայն դրական ազդեցություն կունենա առավել խոցելի ընտանիքների կյանքի որակի բարձրացման գործում»։
Մանկական զարգացման հիմնադրամի տնօերն Լուսինե Սիմոնյանի կարծիքով էլ՝ ծրագիրը թույլ կտա հանրապետության ամբողջ տարածքում ունենալ միևնույն մեթոդաբանությամբ աշխատող համայնքի սոցաշխատողներ, որոնք մոտ գնտվելով բնակչությանը կգնեն առավելագույնս թիրախավորված կերպով հասցեագրել խնդիրները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում