Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն օրերս Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի: Այն անցկացվել է թիմային և անհատական հաշվարկով: 13 թիմերի մեջ Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը:
ՀԱՕԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) և Բելառուսին (7:1), կիսաեզրափակչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2):
Անհատական հաշվարկով 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը՝ երրորդ:
Հայաստանի թիմում հանդես է եկել 12 ըմբիշ: Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանի մրցաշարով եզրափակեց մրցաշրջան 2018-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան