Արթուր Աբրահամը ժխտում է իր մասնակցությունը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին
«Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին ներկա չի եղել և այդ ամենի հետ որևէ առնչություն չունի»,- այս մասին Panorama.am-ին հայտնեց Արթուր Աբրահամը՝ իր մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի միջոցով։
Հիշեցնենք, որ MDR Thuringen ու Thuringer Allgemeine գերմանական պարբերականները գրում են, թե տեղի իրավապահ մարմիններն ստուգումներ են անցկացնում՝ արդյոք հայազգի բռնցքամատկիներ Արթուր Աբրահամն ու Կարո Մուրատը կապ ունե՞ն մաֆիայի հետ։ Կասկածներ կան, որ բռնցաքմարտիկները մասնակցել են Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգությանը։
Հարցին, թե որևէ կերպ բռնցքամարտիկը կամ իր փաստաբանն արձագանքելու՞ են գերմանական մամուլի տարածած տեղեկություններին, Աբրահամը փոխանցեց. «Սա համարեք արձագանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան