Բիլլի Ուայլդերի «Բնակարան»-ը՝ բոլոր ժամանակների լավագույն ամանորյա ֆիլմ
Բրիտանական The Independent հրատարակությունը ընտրել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը: Դա ամերիկացի ռեժիսոր Բիլլի Ուայլդերի «Բնակարան» ֆիլմն է, որը նկարահանվել է 1960 թվականին, գրում է Գազետա.ռու-ն:
Գլխավոր դերերում հանդես են եկել Ջեկ Լեմոնը և Շիրլի Մաքլեյնը: Ֆիլմը «Օսկար» մրցանակի է ներկայացվել և ստացել 5 արձանիկ:
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսը ժամանակավորապես տրամադրում է իր բնակարանի բանալին նրանց, ովքեր ցանկանում են զվարճանալ, այդ թվում՝ իր տնօրենին: Մի օր նա ծանոթանում է իր ղեկավարի սիրուհու հետ և սիրահարվում նրան:
«Սա մի տոն է, որը երբեմն ուրախալի է, երբեմն՝ առօրեական, երբեմն՝ միայնակ», - գրում է պարբերականը: