Շավարշ Քոչարյան. Հենց Թուրքիան է փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Panorama.am-ի հետ զրույցում արձագանքեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Վերջինը մեղադրում է Հայաստանին Թուրքիայի հետ բարեկամական կապերը փակ պահելու համար:
Panorama.am- Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը փակում է երկկողմ համագործակցության բոլոր խողովակները:
ԱԳ փոխնախարար- Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2019-ը պետք չէ ակնկալել, որ Թուրքիայում որևէ բան կլինի հայ-թուրքական հարաբերությունների մասով. փորձագետ
- Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր. թուրքագետ
- Թուրքագետ. Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից Հայաստանը դուրս է գալիս որպես շահող
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ