Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ամուսնությունից պետբյուջեն 60 մլն ֆունտով «կհարստանա»
Մեծ Բրիտանիայում 2018 թվականի մայիսին տեղի կունենա արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքը: Հիմնական ծախսերը հոգալու է թագավորական ընտանիքը, որը կվճարի զարդարանքի և խնջույքի համար: Պետական գանձապետարանի միջոցներն էլ կուղղվեն անվտանգության ապահովման համար, սակայն դրանից հրակատուները չպետք է դժգոհեն:
Bloomberg-ի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ Հարրիի և Մեգանի հարսանիքը պետական բյուջե ավելի շատ գումար կբերի՝ շուրջ 60 մլն ֆունտ:
Tatler.ru-ի փոխանցմամբ՝ այդ գումարն առաջին հերթին նախատեսվում է ստանալ զույգին վերաբերող հարսանեկան հուշանվերների վաճառքից: Ընկերություններն արդեն սկսել են մշակել դիզայն և խորհրդանիշեր թեյի բաժակների, ափսեների, պատկերազարդերի և այլ իրերի համար:
Բացի այդ, ամբողջ աշխարհում թագավորական ընտանիքում սպասվող ամուսնության նկատմամբ հետաքրքրությունը կհանգեցնի զբոսաշրջիկների թվաքանակի աճին: 2011 թ. ապրիլին, երբ արքայազն Ուիլյամն ամուսնացավ Քեյթ Միդլթոնի հետ, Մեծ Բրիտանիա այցելողների թիվն ամսական կտրվածքով ավելացել է 350 հազարով: Այդ ժամանակ, հուշանվերների վաճառքից Մեծ Բրիտանիայի տնտեսությունը «վերականգնվել է» 200 միլիոն ֆունտով:
Հարակից հրապարակումներ`
- Մոխրոտիկները. գեղեցկուհիներ, որոնք ամուսնացել են արքայազների հետ
- Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը կկայանա 2018թ-ի մայիսին
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն առաջին անգամ միասին դուրս են եկել հանրության առաջ
- Արքայազն Հարրին և դերասանուհի Մեգան Մարքլը նշանվել են
- Արքայազն Հարրին Մեգան Մարկլին ծանոթացրել է Եղիսաբեթ II-ի հետ
- Եղիսաբեթ II-ը հավանություն չի տալիս արքայազն Հարրիի հարսնացուի վարքին
- Մեգան Մարկլն առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է իր և արքայազն Հարրիի սիրավեպի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան