ՌԴ քաղաքացիները գալիս են Հայաստան՝ ԱՄՆ վիզա ստանալու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Պարզվում է՝ ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու համար դիմողների մեջ մեծ թիվ են կազմում Ռուսաստանի քաղաքացիները։ Ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների և ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության չգործելու կապակցությամբ Ռուսաստանի քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելը դարձել էր բարդ խնդիր։ Ամերիկյան իշխանությունն առաջարկել էր ՌԴ քաղաքացիներին՝ մուտքի արտոնագիր ստանալու համար դիմել այլ երկրներում ԱՄՆ հյուպատոսական ծառայություններին։
Եվ ՌԴ քաղաքացիները սկսել են օգտվել Հայաստանում ամերիկյան դեսպանության ծառայություններից։ Ընդ որում՝ մեր զրուցակիցը պատմում էր, որ ՀՀ քաղաքացիներից շատերին ԱՄՆ հյուպատոսությունը մերժում է «վիզա» տրամադրել, իսկ Ռուսաստանի քաղաքացիները գրեթե մասսայաբար ստանում են»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները