Սաակաշվիլին թաքնվել է տանիքում
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին ղեկավար, «Նոր ուժերի շարժման» ղեկավար Միխեիլ Սաակշվիլու բնակարանում խուզարկություն է իրականացվում:
«Ուկրաինական պրավդա»-ի փոխանցմամբ, այդ ընթացքում որևէ մեկին չի հաջողվել կապ հաստատել Սաակշվիլու հետ: Նրա մամուլի քարտուղար Մարյանա Պոչտարն ասել է, որ նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Սաակաշվիլիի կողմնակից Դավիդ Սակվարելիձեն հայտարարել է, որ նա խուզարկության ժամանակ տանիքում է եղել:
Աղբյուրի հաղորդմամբ, Սաակշվիլու գործով զբաղված է երկրի գլխավոր դատախազությունը: Խուզարկությունն իրականացնում է «Ալֆա» հատուկ ստորաբաժանումը:
Ուկրաինական մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ, Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ քաղաքական գործչի տան դռները կոտրել են:
«Մենք եղանք այնտեղ: Առայժմ մենք չգիտենք, թե դա ով է արել»-ասել է նա:
Փաստաբանը չի բացառել, որ Սաակշվիլիին կարող են արտաքսել, ձերբակալել կամ էլ կալանավորել:
«Բայց ուզում եմ հիշեցնել, որ այդ բոլոր գործողությունները կլինեն անօրինական: Օրենսդրության համաձայն, արտաքսումն ու էքստրադիցիան չեն կարող կիրառվել, քանի որ մենք այժմ բողոքարկում ենք Միխեիլ Սաակշվիլու կարգավիճակի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության գործողությունը: Նա հիմա լրացուցիչ պաշտպանության կարիք ունի: Միջազգային օրենսդրությամբ, Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով արգելվում է նման անձի արտաքսումը»,-ասել է Ռուսլան Չեռնոլուցկին:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ՀՀ դեսպան. «Սաակաշվիլիի հետ հայ համայնքը որևէ կապ չունի». «Առավոտ»
- Սաակաշվիլին ուկրաինացիներին մայդան է կանչել
- Սահակաշվիլին առանց փաստաթղթերի ժամանել է Լեհաստան
- Սահակաշվիլիի հրաժարականի հարցը Ուկրաինայի կառավարությունը կքննարկի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան