«Ռամազոտտիի գործով» դատարանը բավարարել է դիմողների հայցը
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը բավարարել է Էրոս Ռամազոտիի՝ չեղարկված համերգի տոմսերի գումարը վերադարձնելու պահանջով դատարան դիմաց քաղաքացիների հայցը:
Հայցվոր կողմին ներկայացնող Գայանե Դեմիրչյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ հայցը ներկայացվել էր նախորդ տարվա հունիսի 24-ին 66 դիմողի անունից:
«Պահանջի չափը` 2.363.000 ՀՀ դրամ էր, ինչպես նաև դրան հաշվեգրվող տոկոսներ։ Հայցն ամբողջությամբ բավարարվել է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ պատասխանողներն էին Զարինե Մխեյանը, «Ֆորպոստարտ» ՍՊԸ֊ն, «Շոուսթար» ՍՊԸ-ն:
Այս պահին դատարանի վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել: Այն հրապարակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է բողոքարկել:
Հիշեցնենք, որ միջազգային մեգա-աստղ Էրոս Ռամազոտիի մենահամերգը Երևանում նախատեսված էր 2016 թ.ապրիլի 26-ին: Համերգը չկայացավ: Մինչ այս պահը տոմս գնած քաղաքացիներից շատերին չեն վերադարձվել տոմսերի գումարները: Նախապես հայտարարվել էր, որ տոմսերի գումարի վերադարձը սկսելու է 2016-ի մայիսի 26-ից: Հետո ժամկետը հետաձգվեց:
Դիմումատուները դատարանից պահանջում են պատասխանողներից հօգուտ հայցվորների բռնագանձել ավելի քան 2 մլն դրամ՝ որպես պայմանգրային պարտավորությունների չկատարման արդյունքում պատճառված վնաս:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը՝ Ալեգրովայի չեղարկված համերգի մասին. Լուրջ կոռուպցիոն գործընթաց է
- Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի երկրոդ փուլը կիրականացվի այսօր
- «Ֆորպոստարտ». Սկսել է Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների գործով դատական նիստի օրը հայտնի է
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
- Ռուսական ընկերությունը Ռամազոտիից պատրաստվում է 5 մլն եվրո պահանջել
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան