
Կողմնակիցները Սաակաշվիլուն ազատ են արձակել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն իր կողմնակիցները կարողացել են դուրս բերել ոստիկանության մեքենայից: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է «Strana.ua»-ն:
Հիշեցնենք, որ այսօր Կիևի նրա բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ինչի ընթացքում Սաակաշվիլին շենքի կտուրն էր բարձրացել, սպառնում էր ցած նետվել: Հատուկ նշանակության ուժերին հաջողվեց նրան իջեցնել ու տեղափոխել ոստիկանության մեքենա:
Իր հերթին Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ յուրաքանչյուր խնդիր պետք է ունենա օրինական լուծում: Նա Սաակաշվիլուն կոչ է արել թույլ տա, որ իրեն ձերբակալվեն ու դատարանում իրեն պաշտպանի, ոչ թե մարդկանց մասսայական բողոքի, բախումների ու արյուն թափելու կոչեր անի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին