Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, կարող է՝ կաշկանդվածություն է ունեցել. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին շատ բարձր կարծիք ունի: Այս մասին նա ասաց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Օհանյանն առնչություն ունեցել է Նորք Մարաշի զինված խմբի գործին, հաշվի առնելով, որ վերջին դատավարության ժամանակ ցուցմունքներում հնչել է նաև նրա անունը։
«Իմ կարծիքը Սեյրան Օհանյանի մասին բարձր ու դրական է եղել, որովհետև նա եղել է մեր պաշտպանության նախարարը, մենք վստահել ենք նրան։ Ես նման հարցերը պետք է ուղղեք պատկան մարմիններին: Ես նման հետազոտություններ չեմ կատարում», - հայտարարեց Բաղդասարյանը։
Դիտարկմանը, որ ըստ դատարանում հրապարակված գաղտնալսված ձայնագրությունների՝ Սեյրան Օհանյանը դժգոհել է ներկայիս իշխանություններից, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, կարող է՝ կաշկանդվածություն ունեցել է։ Իսկ եթե նա ազատ մարդ է, քաղաքական գործիչ է, կարող է իր կարծիքները հայտնել։ Բայց այդ կարծիքների իսկությունը պետք է ուսումնասիրել»։
Իշխանական պատգամավորի խոսքով, եթե պաշտպանության նախկին նախարարը չէր ընդունում իշխանական գործիչների տեսակետները, չպետք է անսկզբունքայնություն ցուցաբերեր և նրանց հետ ճանապարհ անցներ, մինչդեռ Սեյրան Օհանյանը իշխանության հետ 15-20 տարի ճանապարհ է անցել։
Հարցին, թե չպե՞տք է Սեյրան Օհանյանը լույս սփռի այդ ամենի վրա ու հանդես գա հայտարարությամբ, Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե ինչ-որ մի հայտարարություն անում են կցկտուր, դա պետք է լինի շատ հստակ, անվանական»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց՝ թեև ինքը միշտ բարձր կարծիք է ունեցել Սեյրան Օհանյանի վերաբերյալ, սակայն ամենևին պարտավոր չէ կիսելու վերջինիս քաղաքական հայացքները:
«Նա իմ ընկերն է:Եթե իմ ընկերն է, չեմ կարծում, որ զինված խմբի գործի հետ առնչություն ունենա: Եթե արդեն փոխել է իր հայցքները, բնականաբար իմ ընկերը չի կարող լինել»,- ամփոփեց Վահրամ Բաղդսարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին