Կառավարությունում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև հանրային կապերի և մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ աշխատանքը ծավալվել է մեկ շուկայում փոքր զբոսաշրջային բրենդավորման ծրագրի շուրջ, բայց հաշվի առնելով կազմակերպության գործունեության հաջող փորձը տարբեր երկրներում և Հայաստանում մեծ ներուժի առկայությունը՝ նպատակահարմար կլինի դիտարկել նաև ավելի ընդգրկուն ծրագիր նախաձեռնելու հնարավորությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գաղափարը և առաջարկել հանդիպել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռոսիա 24. Հմուտ զբոսաշրջիկին Հայաստանը կարող է զարմացնել
- Հայ զբոսաշրջիկներն Ամանորին կարող են մատչելի գներով մեկնել Իսրայել
- Պետք է առանձնացնել այն հուշարձանները, որոնք դիտարժան են զբոսաշրջիկի համար. Բորիս Գասպարյան
- Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի. Կարայան
- Հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 172, 4 հազար զբոսաշրջիկ
- Հայկական ծագումով զբոսաշրջիկների Հայաստան այցերի գրեթե 12%-ը կատարվել է բուժման նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան