Իրանագետ. Կասպից ծովի հարցում թերևս ամենաշատ տարաձայնություններն Իրանի և Ադրբեջանի միջև են
«Կասպից ծովի հարցում թերևս ամենաշատ տարաձայնություններն Իրանի և Ադրբեջանի միջև են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանն ու ավելացրել, որ այս օրերիին Ռուսաստանում տեղի է ունենում մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որի հիմնական նպատակը Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող հարցերի քննարկումն էր, որն ի հայտ է եկել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Մերձկասպյան 5 երկրներին բազմաթիվ հանդիպումներից հետո դեռ չի հաջողվել ծովի կարգավիճակի հարցում ձևակերպել այն խնդիրը, որը բոլոր կողմերի համար քննարկման առարկա կհանդիսանա, այսինքն՝ մի դեպքում Ռուսաստանն ու Ղազախստանն են մի ձևաչափով համագործակցում, մյուս դեպքում՝ ՌԴ-ն, Ղազախստանը և Ադրբեջանը և այլն:
Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը կարծես թե ընդհանուր հայտարարի եկել են, այժմ պետք է առանձին-առանձին բանակցեն Իրանն ու Ադրբեջանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը և Իրանն ու Թուրքմենստանը:
Նրա խոսքով, այդ համատեքստում թերևս լուրջ տարաձայնություններն ունեն Իրանն ու Ադրբեջանը, որոնք կապված են ինչպես սահմանազատման, հանքավայրերի, այնպես էլ էկոլոգիական խնդիրների հետ:
Թեև պետք է նշել, որ ժամանակ առ ժամանակ լարվածություն է առաջանում նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև:
Հարակից հրապարակումներ`
- Ոսկանյան. Երևանում Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունն անհանգստացրել է Բաքվին
- Իսրայելյան. Ադրբեջանում գիտակցում են, որ հենց Բաքուն է մասնակցում Իսրայելի հակաիրանական գործողություններին
- Ալիևի՝ Թեհրան կատարած այցից օրեր անց Բաքուն վերսկսել է հակաիրանական քարոզչությունը. իրանագետ