Խորհրդարանը չընդունեց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը
Մեկնարկել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Խորհրդարանը քվեարկության դրեց «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։
Վարման կարգով ՀՀԿ-ական պտգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց. «ԵԱՏՄ-ԵՄ քննարկումների հետ կապված պետք է արձանագրել հետևյալը՝ ՀՀ-ին հաջողվել է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ արտաքին քաղաքականության ոլորտում առաջ տանել ՀՀ շահերը։ ԵԱՏՄ-ԵՄ արհեստական հակադրությունը չի բխում Հայաստանի շահերից և վստահ եմ, որ մեզնից ձախ նստած խմբակցությունը ևս դա լավ գիտակցում է»։
Նախագծին դեմ քվերակեց 76 պատգամավոր, կողմ 6 պատգամավոր։
Մտքերի փոխանակման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Ֆարմանյանի ելույթին՝ ասաց. «Հակադրություն եղել է մեր հանրապետական գործընկերների ներկայացրած փաստարկների մեջ։ Ես ձեզ առաջարկում եմ մարզեր այցելել և մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքներն այսքան թանկանում և հուվարի 1-ից ինչու են թանկանալու։ Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, բացատրեք, որ ապրանքները չեն թանկանում։ Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ գրավ վերցնեն։ Դրա մասին մտածեք»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հանձնաժողովը մերժեց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը
- Մեր խոշոր օլիգարխները հիմա փոքր սպառողի դերում են հայտնվել. Փաշինյան
- «Ելքը» ինչու՞ հարց չի դնում ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու. Զուրաբյանը՝ Մարուքյանին
- Մենք դուռը չենք շրխկացնում, ոնց բաց կա, այդպես էլ կթողնենք. Մարուքյան
- «Ելք»-ին պետք է շնորհակալություն հայտնել, այս օրակարգը հրապարակ բերելու համար. Ստեփան Սաֆարյան
- Եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան
- Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը. Արամ Սարգսյան
- «Եվ-և»-ը կայացել է. Աշոտյան
- Մենք չենք կարող անընդհատ վարկով զենք գնելու պայմանագրեր ստորագրել. Էդմոն Մարուքյան