Նավթի համաշխարհային գներն այսօր
Այսօրվա տվյալներով՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,19%-ով՝ կազմելով 57,58 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ աճել են 0,11%-ով՝ հասնելով բարելի համար 62,52 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: