Կարեն Կարապետյան. YES Armenia ծրագիրը Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության հերթական լավ օրինակն է
«Ոգևորիչ է, որ այս ծրագրի արդյունքում պետական կառավարման ոլորտ ենք ներգրավում 20 հայ երիտասարդ, տաղանդաշատ մասնագետների՝ Հայաստանից և Սփյուռքից»,- այս մասին այսօր երիտասարդ փորձագետների YES Armenia ծրագրի պաշտոնական բացման արարողության նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ վարչապետը նշել է. «Դուք անցել եք բարդ ընտրական գործընթացով և ընտրվել եք ավելի քան 300 դիմորդների միջից: Ձեզ հաջողություն եմ մաղթում: Լիահույս եմ, որ կարդարացնեք մեր ակնկալիքները, և դուք էլ ծրագրից կստանաք ամենը, ինչի համար որոշել եք մասնակցել դրան»։
Կառավարության ղեկավարի խոսքով` YES Armenia նախագիծը Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության հերթական լավ օրինակն է: Այն, ըստ վարչապետի, իր մեջ ներառում է կարևոր մի քանի առաջնայնություններ՝ երիտասարդների ընդգրկում հանրային կառավարման բարեփոխումներում, սփյուռքի երիտասարդ, տաղանդաշատ կադրերի ներգրավում, պետության և միջազգային գործընկերոջ համատեղ ջանքերի համադրում՝ փոխադարձ կարևորություն ներկայացնող ուղղություններով:
«YES Armenia» ծրագրով 20 հայ երիտասարդներ՝ 12-ը Հայաստանից, 8-ը սփյուռքից՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան, առաջիկա մեկ տարում աշխատելու են նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում: Իրենց գիտելիքների ու փորձի ամենօրյա կիրառմամբ նրանք եռանդ կհաղորդեն պետական կառավարման ոլորտին՝ մասնակցելով բարեփոխումների գործընթացին կրթության ու գիտության, առողջապահության, բնապահպանության, էներգետիկայի և շատ այլ ոլորտներում: Ծրագիրը այս ֆորմատով առաջին փորձն է, որ իրականացնում ենք Եվրամիության գործընկերների հետ և հուսով եմ, որ հաջողության պարագայում այն կլինի երկարաժամկետ և շարունակական», - ասել է Կարեն Կարապետյանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ծրագրի մասնակիցները կաշխատեն նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանք ներգրավված կլինեն տարբեր նախագծերում, այն է՝ միջին մասնագիտական կրթության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակում, աջակցություն քաղացիական ծառայության բարեփոխմանը, այգեգործության արդիականացում, Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում