ՀՀ-ին կտրամադրվի 1.5 մլն եվրո՝ պիտանելիությունից դուրս եկած զենքերը ոչնչացնելու համար. Արտակ Զաքարյան
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
«Համաձայնագրի շրջանակներում նախատեսված առաջին ծրագրի արժեքը 1.5 մլն եվրո է, որի միջոցով նախատեսվում է ՀՀ-ում պիտանելիությունից դուրս եկած ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաև ականների վերաբերյալ իրազեկման և կրթական ծրագրի իրականացում»,- այս մասին հայտարարեց հիմնական զեկուցող ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը։
Փոխնախարարը նշեց, որ ՊՆ-ում առկա է որոշակի քանակությամբ սպառազինություն և տեխնիկա, որն այս պահին ենթակա է ոչնչացման կամ կրճատման. «Նախատեսվում է ոչնչացնել պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենա։ Ոչնչացման արդյունքում առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է, իսկ ստացված միջոցները, որը նախնական հաշվարկներով կազմելու է 100 հազար եվրո, ուղղվելու է ՀՀ-ում ականային վտանգների իրազեկման ծրագրի իրականացմանը»։
Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ ոչնչացումն իրականացնելու համար կայն որոշակի դժվարություններ՝ կապված ֆինանսների հետ. «2013-ին ի հայտ է եկել ծրագրի իրականացման գաղափարը, որը, սակայն, ձգձգվել էր, որովհետև ՆԱՏՕ անդամ որևէ երկիր չէր ստանձնել դրա ֆինանսավորումը:
Բանակցությունների արդյունքում Գերմանիան համաձայնել է տրամադրել միջոցներ և ղեկավարել Վստահության հիմնադրամը՝ ի նշան հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերությունների»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին