Ասել, որ հունվարից որոշ ապրանքները թանկանալու են, չկա այդպիսի բան. ՀՀԿ պատգամավոր
Որոշ ապրանքներ թանկացել են: Դա, իհարկե, շատ հաճելի չէ, սակայն չկա այնպիսի վերլուծություն, որը ցույց կտա, որ ընդհանուր թանկացումներ են եղել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը:
Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ է արդյոք պատգամավորը, որ հունվարի 1-ից ավելի քան 900 անուն ապրանքներ թանկանալու են, Ջեմմա Բաղդասայանն մի քանի անգամ կրկնեց՝ նման բան չկա:
«Ես նորից եմ ասում, որոշ ապրանքներ թանկացել են, բայց ասել, որ այսքան անուն ապրանքներ հունվարից թանկանալու են, չկա այդպիսի բան»,- վստահ հայտարարեց խորհրդարանականը:
Հաջորդ հարցին՝ ինքն անձնապես պատրա՞ստ է սպասվող թանկացումներին, Ջեմմա Բաղդասարյանը չպատասխանեց:
Հարակից հրապարակումներ`
- Հսկայական գնաճ է արձանագրել սառեցված մսի և ձկնամթերքի շուկայում. «Ժողովուրդ»
- Բաբկեն Պիպոյան. Պարենային ապրանքների թանկացումը գործադիր իշխանության համար շատ ձեռնտու իրավիճակ է ստեղծել
- Կարագը հասել է թանկացման ռեկորդային ցուցանիշի. ՀԺ
- Կինս դեռ չի հասցրել «զեկուցել» թանկացումների մասին. Ալիկ Սարգսյան
- Հայաստանին թանկացումների նոր ալիք է սպասվում. «Ժողովուրդ»
- Թանկացումները սկսվել են. «Ժողովուրդ»