ՌԴ տրամադրած վարկով ռուսական սպառազինություն ձեռք կբերենք նույն գնով, ինչ ՌԴ Զու համար է նախատեսված.փոխնախարար
«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով ՌԴ-ն մինչև 100 ԱՄՆ միլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար:
Փոխնախարարի հայտնեց, որ համաձայնագրի առաջին հավելվածով նշված է սպառազինության ցանկը, որը հրապարակման ենթակա չէ:
«Մենք պատգամավորներին ներկայացրել ենք ձեռք բերվող զինատեսակների ցանկը, որին նրանք կարող են ծանոթանալ։ Զինատեսակների ցանկը կարող է փոփոխվել ՀՀ ՊՆ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխադարձ գրավոր համաձայնությամբ, քանի որ վարկը իրականացվելու է 5 տարվա ընթացքում, իսկ այդ ընթացքում կարող է նոր զինտեխնիկա արտադրվել և վարկի շրջանակում նոր զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ համաձայնություն ունենալ»,- ասաց հիմնական զեկուցողը։
Նա նշեց, որ վարկը Հայաստանին տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ 3 տոկոս տոկոսադրույքով։
«Համաձայնագիրն իր բնույթով առանձնահատուկ է, քանի որ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական նշանակության որակյալ արտադրանք, սպառազինություն և ռազմական տեխնիկա այն նույն գնով, ինչ գնով ՌԴ ազգային զինված ուժերի համար է նախատեսված։ Այս պահին նախաստորագրվել են երեք համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքն ավելին է, քան 100 մլն դոլարը։ Դրանց ընդհանուր արժեքը ավելին է, քան 100 մլն դոլարը, և այս 100 մլն դոլարը կազմում է ամբողջ կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքի մոտ 90 տոկոսը», - հավելեց փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ռուսական վարկով ձեռք կբերի հարձակողական և պաշտպանական բնույթի զինտեխնիկա
- ՀԱԿ-ը կողմ է ռուսական վարկ ստանալու մասին համաձայնագրին
- Ռուսական վարկով գնվող ռուսական զենքը լինելու է գործարանային գնով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին