Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումինիայում ՀՀ նորանշանակ դեսպանին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի և Ռումինիայի միջև բարեկամական հարաբերությունների ու գործակցության առավել ամրապնդման:
Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել դեռևս վաղ միջնադարից ձևավորված հայ-ռումինական սերտ կապերին, ինչպես նաև հայ համայնքի պատմական կարևոր դերակատարությանը Ռումինիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում` նշելով, որ շնորհիվ գովարժան իր վաստակի ռումինահայությունն այսօր վայելում է երկրի իշխանությունների հարգանքը:
Զրույցի ընթացքում պրն. Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքերի համար՝ հավաստիացնելով, որ իբրև դեսպան պիտի իր ջանքերը ներդնի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման համար: Նորանշանակ դեսպանը իր առաքելության մեջ կարևորել է գործակցությունը Ռումինիայի հայոց թեմի և ազգային հաստատությունների հետ:
Խոսվել է նաև Հայաստանյայց Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում