«Մենք չենք ուզում եռունդաներին կողմ քվերակել». «Ելք»-ի ղեկավար
«Առանց վերլուծելու այն պրոբլեմները, որ մենք անընդհատ ունենում ենք ԵԱՏՄ այս կամ այն փաստաթղթին միանալով, այսպես նոր փաստաթղթեր ընդունելը, շատ վտանգավոր է»,- այսօր ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորը ԱԺ-ում մի նամակ հրապարակեց, որն, իր խոսքով ստացել է երկու օր առաջ Մոսկվայում բնակվող Արտակ Կարապետյանից։
Փաշինյանը նշեց, որ նամակի հասցեատերը ՌԴ-ում խնդիր ունի կնոջ գրանցումը երկարացնելու հետ կապված. «Նամակագիրը հարց է տվել ՌԴ մաքսային աշխատողին, թե ԵԱՏՄ-ն ոչ մի կերպ չի ազդում այս պրոբլեմի վրա, ի պատասխան՝ միգրացիոն ծառայության մայորը նրան ասել է «էտո վսյո եռունդա»»։ Թերևս սրանով ամեն ինչ ասված է»։
Նա նշեց, որ սրանով պետք է քաղաքական արձանագրում անել։
«Անընդհատ պրոբլեմներ են ծագելու մաքսային հարաբերությունների հետ կապված, և երբ որ այս լավ ներկայացված հաստ թղթերը հանենք մեր հարգելի ռազմավարական գործընկերներին ցույց տանք, ասելու են՝ ««էտո վսյո եռունդա»։ Մենք չենք ուզում եռունդաներին կողմ քվերակել, այդ պատճառով էլ այս նախագծին խիստ հարգելի պատճառով դեմ ենք քվերակելու»,- եզրափակեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ի՞նչ է լինելու մանդարինի այդքան չարչրկված պատմությունը». Փաշինյանը՝ Միրումյանին
- Մաքսային նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում. Միրումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան