Չենք ժխտում աղքատության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալները. Վահրամ Բաղդասարյան
ՀՀ իշխանությունները չեն ժխտում աղքատության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալները և ջանում են անել ամեն ինչ՝ հաղթահարելու ստեղծված իրավիճակը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այն ծրագրային դրույթների ուղղությամբ, որոնք սահմանված են աղքատության կրճատման նպատակով, պետք է լուրջ աշխատանքներ տարվեն:
«Կառավարության աշխատաքները միտված են դրան»,- շեշտեց իշխանական գործիչը:
Անդրադառնալով արտագաղթի՝ գնալով աճող ծավալներին՝ քաղաքական գործիչը հռետորական հարց հնչեցրեց՝ իսկ կա՞ն երկրներ, որտեղից մարդիկ չեն արտագաղթում:
«Խնդրում եմ նայել Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտագաղթի ծավալները: Իհարկե, մենք արտագաղթի հետ կապված խնդիրներ ունենք, սակայն այն տեմպերը, որոնց մասին խոսվում է, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանից հիմնականում արտագաղթում են աշխատանքային միգրանտները, որոնք այնուհետ վերադառնում են հայրենիք:
Վահրամ Բաղդասարյանը խնդրեց ստեղծված իրավիճակի համար մեղավորներ չփնտրել:
«Դանդաղ տեմպերը դեռ չեն նշանակում ձախողել: Կառավարությունը հենց ինքն ընդունեց, որ վիճակի բարելավման տեմպերը բավականի դանդաղ են ընթանում: Բնականաբար մենք այդ տեմպերից գոհ չէինք և գնացինքն կառավարության փոփոխման քայլին»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Անդրադառնալով իր ընտանիքին պատկանող բիզնեսների վիճակին՝ Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ գործերը նորմալ են ընթանում, բողոքելու տեղ չունեն: ,Եկամուտների ավելացումներ չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտանիքի բիզնեսները գտնվում են ոչ թե Երևանում, այլ Վանաձորում:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ կառավարության նոր ծրագրի աղքատության մակարդակը Հայաստանում պետք է կազմի 12 տոկոս. ՀԺ
- Կառավարությունը աղքատության կրճատման ուղղությամբ հստակ քայլեր պետք է ձեռնարկի. Գագիկ Մակարյան
- Հայաստանում աղքատությունը 2 տոկոսով նվազել է. Նախարար
- Աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը պետք է չափել մեկ գործիքով՝ հայաստանյան առկա իրականության գործիքով. Նաիրա Զոհրաբյան
- ԱՎԾ զեկույց. Հայաստանում աղքատ է բնակչության 32.4%-ը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում