ԱԳՆ-ն հաստատեց. Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն վաղը
Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։
Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Դեկտեմբերի 9-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մամեդյարովը հայտարարել է Նալբանդյանի հետ հանդիպման մանրամասների մասին
- ԵԱՀԿ ՄԽ. Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Վիեննայում
- Նախապայմանների քաղաքականությունը շարունակվելու է. փորձագետը՝ Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին