Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հորդորով է զորացրվելու մասին զեկուցագիր ներկայացրել
«ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը զորացրվելու մասին զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, թե աշխատանքից ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:
«Ինչպես միշտ այս որոշումները կայացնում է ՀՀ նախագահը»,- նշեց նա:
Հարցին, թե որն է ազատման պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումը, որն անհամատեղելի էր հետագա ծառայության հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան