Մաքսային նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում. Միրումյան
«Մաքսային նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում»,- այս մասին այսօր ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Նա հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա ապրիլի 11-ին:
Միրումյանի խոսքով՝ նոր օրենսգրքով անհամեմատ կրճատվում են թե ապրանքների մաքսային հայտարարագրման, թե տեղափոխման ժամկետները, կրճատվում է նաև արտաքին տնտեսական գործուներություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները։
«Մաքսային ընթացակարգերի կիրառման առումով նոր օրենսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ։ Պայմանագիրը նախատեսում է երեք հավելված: Առաջին հավելվածը նախատեսում է հենց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, երկրորդ հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերը, որոնք չեղյալ են հայտարարվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ, երրորդ հավելվածը սահմանում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերը, որոնց առանձին դրույթներ են ուժը կորցրած ճանաչվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ»,- մանրամասնեց ՊԵԿ փոխնախագահը։
Միրումյանը պարզաբանեց նաև, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով ամրագրված է փաստաթղթավորման մեկ պատուհանի սկզբունք, ինչը նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն, որն արդեն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու պարագայում այդ փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի:
«Ներդրված է վճարումների կատարման կանխավճարային համակարգը: Սա հնարավորություն է տնտեսվարող սուբյեկտների համար այն առումով, որ կամավոր է: Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտները կարող են ունենալ կանխավճարային հաշիվ, որը հնարավորություն կունենան օգտագործել ապրանքային ներմուծումների ժամանակ: Սա տնտեսավարողներին հնարավորություն է տալիս գիշերային ժամերին ներմուծում իրականացնելու դեպքում չսպասել վճարումների համար, այլ ներկայացված հայտարարագրի հիման վրա կարող են օգտագործել կանխավճարային հաշվի վրա եղած գումարները և առանց խոչընդոտի ապրանքը տեղափոխել»,- ներկայացրեց Միրումյանը:
Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ իրենք նաև պատրաստել են համեմատական տեղեկանքներ, որպեսզի վեր հանեն այն հիմնական տարբերությունները, որոնք առաջարկվում է նոր օրենսգրքով, և որոնք որ կան այսօրվա գործող կարգավորումների ներքո, որպեսզի նկարագրեն, թե ինչպիսի առավերություններ ունի նոր մաքսային օրենսգիրքը և ինչպիսի հիմնախնդիրներ է կարգավորում։
ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը Միրումյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է նրա դիրքորոշումն իրազեկման աշխատանքների հետ կապված. «Բազմաթիվ փոփոխություններ կան, ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս ամենի մասին իրազեկման աշխատանքները»։
Հիմնական զեկուցողը պատասխանեց, որ իրազեկման աշխատանքները սկսել էին վաղուց։
«Իրազեկումը կատարվում է թե ՊԵԿ ուսումնական կենտրոնում, թե առանձին հեռուստատեսությամբ, թե մեր պաշտոնական կայքում։ Իրազեկման միջոցառում է կազմակերպվել նաև համապատասխան մասնագետների, սուբյեկտների և ՀԿ-ների մասնակցությամբ։ Իհարկե սա դեռ բավարար չէ, բնականաբար մենք շարունակելու ենք այդ գործընթացը և հնարավոր բոլոր միջոցներում այդ աշխատանքը կատարելու ենք, ընդհուպ մինչև անցակետերում ու մաքսատներում»,- ասաց Միրումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միրումյան. Դյուրացվել է բեռների փոխադրումը մաքսային սահմանով
- ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումները մեծանալու են. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը վավերացրեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան