
Ուկրաինայում արգելափակել են հեռուստաընկերության շենքը
«Անհայտ մարդիկ, ովքեր իրենց կոչում են ակտիվիստներ, արգելափակել են NewsOne հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերության տարածք է եկել պարկերով լի մի բեռնատար: Ելքն ու մուտքն արգելափակված է փշալարերով»,-տեղեկացնում է NewsOne հեռուստաընկերության պաշտոնական էջը:
Ըստ աղբյուրի, լրագրողները դիմել են իրավապահներին, որպեսզի ուշադրություն դարձնեն տեղի ունեցածին:
«Հեռուստաընկերությունը տեղի ունեցածը պայմանավորում է այն հանգամանքով, որ միակ հեռուստաալիքն է, որը հեռարձակել է Միխեիլ Սաակշվիլիի «հանուն իմպիչմենթի քայլերթը»,-գրում է կայքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին