Սաակաշվիլին տանիքից գոռում է. «Պորոշենկոն գող է»
Մինչ Կիևում խուզարկում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բնակարանը, քաղաքական գործիչը տանիքում կանգնած ելույթ է ունենում: Իրադարձություններն ուղիղ եթերում հեռարձակում է NewsOne հեռուստաընկերությունը:
«Պորոշենկոն գող է: Պորոշենկոն Ուկրաինայի դավաճան է: Նա հանցագործ է»,-բղավում է նա՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասին:
Կադրերում երևում է, որ նա տանիքում միայնակ չէ: Ցատկելու նրա փորձերը կանխվում են: Հատուկ նշանակության ուժերին հաջողվեց նրան իջեցնել տանիքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան