«Ոնց որ օրենք ընդունես՝ կինը ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին». Գևորգ Պետրոսյան
«Համերաշխություն վերկանագնելը ոչ օրենքով կարող է լինել, ոչ էլ համերաշխությունն օրենքով կարող է սասանվել»,- խորհրդարանում Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորի խոսքով՝ դա օրենքի կարգավորման հարց չէ. «Ոնց որ օրենք ընդունես ընտանիքում կինը ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին կամ ծնունդները այսինչ ռեստորանում նշելու մասին։ Մենք հազիվ ենք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտից, որոնք ամոթի և բարոյականության հետ վերջնահաշվարկ կատարած, համագործակցելով չարամիտ, ազատատենչ կանանց հետ՝ գլխահակ ամուսիններին ուղեկցում էին կամ բանտ, կամ տարագիր սարքում: Հիմա ինչ է, նորից ենք ուզում վերականգնել»։
Պատգամավորին վրոդվեցնում է նաև «Ընտանիքի անդամներ» եզրույթի մեկնաբանությունը. «Էլ փեսա, էլ նախկին ամուսնու ծնող, փեսայի քույր, եղբայր և նման տարօրինակ բաներ»:
Նրա խոսքով՝ եթե ցանկություն կա ընտանեկան բռնությունները կանխարգելել, ապա նախևառաջ պետք է արգելել բռնություններ, խուլիգանություն, սպանություն քարոզող հեռուստահաղորդումները:
Հարակից հրապարակումներ`
- «Ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ». Թանդիլյանը՝ Բաբուխանյանին
- Դասական ընտանիքը հայրիկի և մայրիկի միության ընտանիքն է. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան