«Եթե կնիկն է, իրան կարելի՞ է զխկել Վստրեչի կամրջի վրա». Փաշինյան
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ մեր հասարակությունը երկու ծայրահեղական խմբի բաժանվեց՝ մի մասը գտնում էր, որ այս օրենքը մեր բոլոր ընտանիքները քանդելու են, մյուսն էլ, որ փրկելու է»,- ԱԺ-ում օրիանգծի քննարկման ժամանակ ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ պետք է արձանագրել, որ դրա մեջտեղում ինչ-որ խնդիր է լուծվելու։
«Ցավով պետք է նշեմ, որ ունենք ընտանիքներ, որտեղ կնոջը ծեծելը առավոտյան ատամ լվանալու պես ինչ-որ մի բան է դարձել»,- ասաց Թովմասյանը։
Ինչ վերաբերում է ոտիկանի՝ ընտանիք մտնելուն, պատգամավորն ասաց. «Մեր ոստիկանների ուշք ու միտքը չի գնացել առավոտյան վեր կենան գնան, որ ընտանիք քանդեն, հայ մարդիկ են, պետք չի այդկերպ նրանց գնահատել։ Սակայն գտնում եմ, որ օրենքի անհրաժեշտությունը կա»։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում նշեց. «Ժողովուրդ ջան, մեր ազգային, ընտանեկան ավանդույթները որո՞նք են, եկեք մի հատ եկեք ձևակերպենք: Մեր ազգային ավանդույթները հայրը և մայրն են, ովքեր որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթը քանի անգամ են սեքսով զբաղվելու և ինչ դիրքով, սա՞ է մեր ազգային ավանդույթը։ Դուք գիտեք, որ նման բաներ կան Հայաստանում: Կամ մանկական կոմպլեքսներով մեկը, որը կյանքում կայացած չէ, ստիպում է, որ իր ընտանիքի անդամները բառիս բուն և փոխաբերական իմաստով իրա անլվա ոտքերը պաչեն։ Մեկ տարի առաջ Երևանի Վստրեչի կամրջի մոտ մեքենայով անցնելիս նկատեցի, թե ինչպես է մի երիտասարդ տղամարդ զխկում մի կնոջ: Իջել եմ, ասում եմ՝ ինչ ես անում, ասում է՝ «կնիկս ա»: Այսինքն, եթե կնիկն է, իրան կարելի՞ է զխկել Վստրեչի կամրջի վրա»։
Փաշինյանը շեշտեց, որ նման երևույթները անթույլատրելի են և եթե որևէ մեկը չի ցանկանում, որ իր ընտանեկան խնդիրներին որևէ մեկը միջամտի, ուրեմն չպիտի անեն այնպես, որ իրենց ընտանեկան հարցը դառնա հարևանի, թաղի ու պետության հարցը։
Հարակից հրապարակումներ`
- «Ոնց որ օրենք ընդունես՝ կինը ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին». Գևորգ Պետրոսյան
- «Ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ». Թանդիլյանը՝ Բաբուխանյանին
- Դասական ընտանիքը հայրիկի և մայրիկի միության ընտանիքն է. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան