Կառավարությունը եկավ բավականին բարձր նոտա վերցրած, բայց այլ բան ստացվեց. Ն. Զոհրաբյան
«Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետը այստեղ չէ, սա շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ չի հետաքրքրում իրենց այստեղի քննարկումները, քանի որ լավ գիտեն, որ այստեղ ինչ էլ խոսվի, ինչ էլ ասվի, այստեղ կա խորհրդարանական մեծամասնություն, որը կբերվի պատեհ պահի դահլիճ և երկրի տնտեսական կարևորագույն փաստաթուղթը կսղղացնեն և կանցկացնեն»,- «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ներկա են կառավարության մի քանի ներկայացուցիչներ, որոնք վստահաբար ձանձրանում են ընդդիմության ելույթներից, որովհետև բոլորն էլ լավ հասկանում են՝ կա քաղաքական որոշում և այն վաղն առավոտյան այստեղ դակվելու է։
«Այս կառավարությունը չունեցավ այնքան քաղաքական համարձակություն ու խիզախություն, որ կտրի այն արատավոր ճյուղը, որի վրա հանգիստ, ապահով նստած են տնտեսական մոնոպոլիստները, ովքեր անընդհատ անբարեխիղճ դեմպինգ են անում, որ որևէ մեկ այլ անձ, ով չի պատկանում այս կլանին, մտնի այդ տնտեսական շուկա, որովհետև այդ ճյուղի վրա նստեցին իրենք և իրենց նեղ թիմի ներկայացուցիչները»,-ասաց նա:
Զոհրաբյանը դիմելով խորհրդանաում ներկա ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ մեջբերում արեց նախարարի խոսքից. «մարդկանց մեջ չպիտի ծուլություն սերմանել, այլ հնարավորություն տալ աշխատելու»։ Պետք չէ դասագրքային աքսիոմ ասել, դա մենք բոլորս էլ հասկանում ենք, դե տվեք այդ հնարավորությունը մարդկանց աշխատելու, որտեղ են այդ հնարավորությունները, բացի ձեր ներդրումային փուչիկներից»։
Պատգամավորը հավելեց, որ այս կառավարությունը եկավ բավականին բարձր նոտա վերցրած, բայց այլ բան ստացվեց: «Իրենք ամրացրեցին կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները, իրենք տեղավորվեցին արատավոր ճյուղի վրա՝ մերձավորներով ու թիմակիցներով: Տեղի ունեցավ ճյուղի վրա նստածների կարգավիճակի փոփոխություն, ոչինչ ավելի»։
Պատգամավորը հայտարարեց, որ բնականաբար «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված նախագծին:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան. Փաշինյան
- Վստահություն կա կառավարության բարեփոխումների հանդեպ. Աղվան Վարդանյան
- Մարդիկ պետք է պարտադիր ծանոթ կամ պատգամավոր մեջ գցեն, որ վիրահատվեն. Փաշինյան
- Բյուջեին դեմ քվեարկելու Նաիրա Զոհրաբյանի հինգ պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան