Ռուբեն Մելքոնյանը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նոր դեկանն է
Այսօր Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 21 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից
Դեռևս սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ 162 §76 հրամանով՝ մինչև ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի պարտավորությունները ստանձնած Ռուբեն Մելքոնյանն այսօր պաշտոնապես ընտրվեց որպես ֆակուլտետի դեկան:
Մինչ այս՝ 1992 թ.-ից Արևելագիտության ֆակուլտետը ղեկավարում էր երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանը: Նա 1991-1994 թվականներին եղել է Հայաստանի ազատագրության բանակի հրամանատարի՝ արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Նա հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի:
Նորանշանակ դեկան Ռուբեն Մելքոնյանը 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանի տեղակալ էր, իսկ 2010 թ.-ից Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, բռնի կրոնափոխ հայության խնդիրները, ինչպես նաև հայկական թեմատիկան թուրքական գրականության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները